...

Զինված լինում է բանակը, ոչ թե՝ ժողովուրդը

Զինված լինում է բանակը, ոչ թե՝ ժողովուրդը

«Մարտական եղբայրություն» միաբանությունը ներկայացրել է «Զինված ժողովուրդ» հայեցակարգի սկզբունքները: Ըստ այդմ, հայեցակարգը ենթադրում է աստիճանական, քայլ առ քայլ անցում դեպի ժողովրդական ինքնապաշտպանության մոդել, այդ թվում՝ մարտական զենք կրելու իրավունքի աստիճանական լայնացում և ազատականացում:

«ՉԻ». «Այդ երկիրը մի անգամ ճակատամարտ է շահել և անսովորությունից ճակատամարտ շահելը շփոթել է հաղթանակի հետ ու, բնականաբար, չգիտի ինչպես վարվել այդ «հաղթանակի» հետ: Այդ երկիրը իր հաղթական բանակը զրկել է զորապետերից, գնդակահարել ու բանտարկել է և էլի արյուն է ուզում, որովհետև ծարավը շփոթել է քաղցի զգացողության հետ: Այդ երկրի բանակը պահում է մի հողակտոր, որի վրա ավելի քիչ բնակիչ է մնացել, քան հողը պահող զորքի թիվն է: Այդ երկիրը իրեն զրկում է վաղվա բանակից, որովհետև ինքն իրեն զրկում է սերունդը շարունակելու ընդունակ բնակչությունից: Այդ երկրում ոչ թե ծնողներն են պահում երեխաներին, այլ դեռահաս աղջիկներն են (մասամբ) մի կերպ պահում ծնողներին, քույրերին ու եղբայրներին, իսկ տղաները խաղաղ զորանոցներում զոհվում են նույն չափով, որքան ռազմաճակատում պատերազմի տարիներին: Այդ երկիրը չորացնում է իր դուստրերի արգանդը, կոտրում է իր արու զավակների մեջքը, զրկում է իրեն ապագայից, բայց ձեռ չի քաշում իր եղերական անցյալից: Չի մոռանում այդ անցյալը, այլ որպես նվիրական դի կրում է շալակին, որպես երկանքի քար կախել է կրծքին և դաժանաբար շարունակում է դնել իր սերունդների, իր երեխաների վզին», Վանո Սիրադեղյան, 2001:

Բա ի՞նչ անենք: Ի՞նչը մեկնաբանենք, եթե Վանոն սրա մասին արդեն 20 տարի առաջ գուժել է, որ Հայաստանը տանելու են դեպի ֆիդայապետություն, որտեղ տեր ու տնօրենը խմբապետերն են լինելու: Իսկ դա լինում է այն դեպքում, երբ զրկվում ես պետականությունից: Որովհետև պետականության առկայության դեպքում զինված ժողովուրդ չի լինում: Լինում է բանակ: Ժողովուրդը զբաղվում է իր գործերով, բանակը՝ իր: Իսկ եթե ժողովուրդն իր գործերով զբաղվելու արանքում նաև պիտի բանակ լինի, ուրեմն՝ չկա պետականություն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   921 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ