...

100-ամյակը՝ առանց թուրքերի ու ռուսների

100-ամյակը՝ առանց թուրքերի ու ռուսների

Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սոթքի հատվածում թշնամու հարձակումը ռուս-թուրքական համատեղ հակաքայլն է այդտեղ ԱՄՆ դեսպանի այցելության դեմ։

Վստահաբար, նրանք կստանան ԱՄՆ-ի պատասխանը, իսկ ոչ հեռու ապագայում կոլեկտիվ Արևմուտքը նրանց դուրս կմղի տարածաշրջանից»։

«ՉԻ». Կարծես թե Լոզանի պայմանագրի հարյուրամյակին ընդառաջ նոր լոզունգ է հասունանում՝ հարյուրամյակն առանց Ռուսաստանի ու Թուրքիայի: Մնում է երկու տարի դիմանալ, որ կոլեկտիվ Արևմուտքը մի կողմից, մյուս կողմից՝ Սասնա ծռերը (Բևեռը) Կովկասից դուրս մղեն այդ չարիքներին: Ճիշտ է՝ մինչև այդ պահը ծռերը դեռ մի հինգ անգամ կփոխեն իրենց անունը, բայց դրանից գործունեության գնահատականը չի փոխվի:

Կոլեկտիվ Արևմուտքից օգնություն ակնկալելուց առաջ վատ չէր լինի աչքի պոչով հետևել միջազգային լրահոսին: Խեղճ աֆղանները մեն-մենակ են մնացել թալիբների դեմ, իսկ քրդերը՝ թուրքերի: Այնպես որ՝ մեծ հույսեր գեներացնելուց առաջ վատ չէր լինի մի քիչ իրատես լինել: Ուկրաինան ու Վրաստանը այդպես էլ սպասող մնացին կոլեկտիվ Արևմուտքի աջակցությանը: Զելինսկին պաշտոնը թողնելուց հետո մի լավ կհեգնի այդ աջակցությանը:

Այս անգամ չեք խոստանում պրծնել Սերժից, որ անհաջողության դեպքում մի երկու տարի նստեք: Այս անգամ խոստանում եք մի բան, որը չհաջողելու դեպքում կվերանա Հայաստանը, բայց դե որ մի արկածախնդրին է դա կանգնեցրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   803 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ