...

Եվս մի «զրոյից ստեղծող»

Եվս մի «զրոյից ստեղծող»

«Առաջիկայում զրոյից ստեղծելու ենք մեր երազած Հայաստանը»,- հայտարարել է Ժիրայր Սեֆիլյանը։ Հետաքրքիր է՝ այդ պատվարժան պարոնը հասկանո՞ւմ է, թե ինչ է նշանակում «զրոյից ստեղծել», գիտակցո՞ւմ է, որ ինչ-որ բան զրոյից ստեղծել հնարավոր է կամ ամայի տարածքում (ինչպես, օրինակ, հրեաները ստեղծեցին Իսրայելը), կամ նախապես եղածը հիմնահատակ քանդելով ու դարձնելով ամայի տարածք։

Եթե հասկանում է՝ կարող ենք շնորհավորել․ նրա ղեկավարած ուժն իրենից կախված ամեն ինչ անում է՝ զրոյից Հայաստան ստեղծելու «շինհրապարակն» ապահովելու համար, ու քաղաքական դաշտում, ի դեպ, բազմաթիվ աջակիցներ ունի։ Մնում է հուսալ, որ ավարտին չի հասցնի այդ գործը, որովհետև հազիվ թե կարողանա 100 հատ պիկապ ճարել, իսկ առանց դրա, ինչպես հայտնի է, բոլոր ազգանվեր նախաձեռնությունները կիսատ են մնում։


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ