...

800 հեկտարի «հերոսամարտիկ» էր

800 հեկտարի «հերոսամարտիկ» էր

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է. «Նիկոլը բանակը վերազինելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք բոլոր ռեսուրսները միավորելու փոխարեն, գրեթե 3 տարի ծախսեց փուչ «խաղաղության օրակարգի», բանակը կազմաքանդելու, Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու, Եկեղեցուն մարտահրավեր նետելու վրա։

Սա է քո բերած խաղաղությունը։

Դու ձախողված գործիչ ես, Փաշինյան։

Քո կողքինները քեզ դրա մասին չեն ասում իրենց իսկ շահից ելնելով՝ տենդեռ ու պրեմիա վայելելով։

Ով քեզ համոզում է մնալ վարչապետ, քո թշնամին է, հասկացիր։

Հրաժարական տուր ու ազգին հնարավորություն տուր նոր էջից սկսելու կերտել սեփական պատմությունը։

Քեզնով փրկություն չկա»:

«ՉԻ». Սպասեք: Հերթով: Գիտեք, որ հրաժարական չի տա:

Դրա համար ավելի ռացիոնալ խորհուրդներ տվեք: 

Օրինակ՝ Փաշինյանին խորհուրդ տվեք շտապ մաքրազարդել ու սրբագրել իր ֆեյսբուքյան էջը: Թե չէ ամեն օր նրա արխիվներից այնպիսի ստատուսներ են հանում ու տարածում, որ թող ու փախի: Մարդու մազերը բիզ-բիզ են կանգնում:

Ահավասիկ, մարդիկ նրա էջից պեղել ու այսօր առավոտից տարածում են 2016-ի մի գրառում, որտեղ մեր քաջ Նիկոլը մուննաթ է գալիս Սերժ Սարգսյանի վրա, թե բա վերջինս «800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»: 

Սա Փաշինյանն է գրել: 800 հեկտարից խոսողն այսօր ոչ միայն ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար, այլ նաև նոր տարածքներ կորցնելու վտանգները կանխելու համար: Էն կորցրած տարածքները վերադարձնելն էլ վաղուց իր համար ջրված թեմա է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   456 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ