...

Գուցե խաղաքարտերը բացելու ժամանա՞կն է

Գուցե խաղաքարտերը բացելու ժամանա՞կն է

«Հեղափոխությունը կործանեց Արցախն ու գահավիժման է տանում Հայաստանը», հայտարարել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

Պրն Շարմազանովը 100 տոկոսով իրավացի է։ Բայց եթե խոսքը ծանրագույն հանցագործության (Արցախը կործանելու) մասին է, պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրել հանցագործության հանգամանքները և պարզել, օրինակ, թե ինչպե՞ս և ինչո՞ւ Հայաստանում հեղափոխություն եղավ։ Գուցե պատճառներից մեկը հենց ՀՀԿ-ի վատ կառավարո՞ւմն էր։ Եթե այդպես է՝ ստացվում է, որ ՀՀԿ-ն «անզգուշաբար» բարենպաստ պայմաններ է ստեղծել հեղափոխության, և որպես հետևանք՝ Արցախի կործանման ու Հայաստանը գահավիժման տանելու համար։ Կամ գուցե ժամանա՞կն է, որ լույս սփռվի այն հարցի վրա, թե հեղափոխությունից ամիսներ առաջ ո՛ր քաղաքական ուժը և ինչ նպատակով նպաստեց «Ելք» անունով անհասկանալի դաշինքի ստեղծմանը՝ այդպիսով Արցախի կործանման գործով գլխավոր մեղադրյալին հնարավորություն տալով խցկվել խորհրդարան։

Իհարկե՝ պրն Շարմազանովն այս ամենի մեջ հազիվ թե անձնական դերակատարում ունեցած լինի, բայց եթե նպատակը կատարված հանցագործությունը բացահայտելն է՝ այս հարցերը նաև իրեն պիտի հետաքրքրեն։

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   452 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ