...

Իսկ «պարի դասատուն» ո՞վ էր

Իսկ «պարի դասատուն» ո՞վ էր

«Մենք Նիկոլին ժառանգել ենք այնպիսի Արցախ, Շուշի, որտեղ ինքը Տրնգի ու Քոչարի էր պարում»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Փաստացի՝ պրն Շարմազանովը ճիշտ է ասում։ Պարզապես չէր կարելի իշխանությունը «ժառանգել» մեկին, որը հայրենիքի ցանկացած հատված ընկալում է բացառապես որպես Տրնգի պարելու կամ խորոված խփշտելու տարածք։

Պրն Շարմազանովը, իհարկե, կարող է առարկել, թե իշխանությունն իրե՛նք չեն «ժառանգել» Նիկոլին, ժողովո՛ւրդն է իրենցից վերցրել ու տվել նրան։ Եվ դարձյալ իրավացի կլինի։ Բայց այդ փաստարկն էլ ի՛ր հակափաստարկն ունի։ Չէր կարելի երկիրը հասցնել այնպիսի վիճակի, որ ժողովուրդը գերադասի իշխանությունը խլել ու տալ առաջին պատահած ճղճղան Տրնգի պարողին։

Իսկ «այնպիսի Արցախն ու Շուշին», ի դեպ, քոչարյանական և ՀՀԿ-ական իշխանություններն իրենք էին իրենց հերթին որպես ժառանգություն ստացել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   990 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ