...

ԱԱԾ-ն թող սկսի ՀԺ-ից

ԱԱԾ-ն թող սկսի ՀԺ-ից

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում կա նաև հետևյալ զգուշացումը. «Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»:

«ՉԻ». Իսկ հիմա մեջբերենք «Հայկական ժամանակ» օրաթերթի երեկվա հրապարակումից հատված. ««Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմն էլ գերեվարել է 6 հայ զինծառայողի»:

Գուցե ԱԱԾ-ն քաղաքացիներին դիմելուց առաջ դիմի ՀՀ վարչապետի՞ն: Ասի՝ հարգելի և պաշտելի պարոն վարչապետ, տնեցիներին ասա, որ մի քանի հավելյալ դիտում ապահովելու համար չարժե առաջ ընկնել: Եթե ՀՀ ՊՆ դեռ հաղորդագրություն չի տարածել զոհերի ու գերիների մասին, ուրեմն՝ մի բան կա: Ուրեմն՝ կամ դեռ հաստատված չեն, կամ էլ կան պատճառներ, որ դեռ պետք չէ այդ տվյալները հանրայնացնել:

Սուրեն Պապիկյանին համատեղության կարգով պետք է նշանակել ՀԺ-ի գլխավոր խմբագիր, որ կարգուկանոն հաստատի ու վարչապետին զեկուցի, թե ինչ բարդակ վիճակ է տիրում նաև նրան պատկանող լրատվամիջոցում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   789 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ