...

Խուզարկու, գտի՛ր գողին

Խուզարկու, գտի՛ր գողին

Այսօր Քննչական կոմիտեի քննիչներն ԱԱԾ աշխատակիցների հետ միասին խուզարկություն են իրականացրել Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում: 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե տեղյակ չի եղել, որ նախարարությունում խուզարկություն է ընթանում:

«ՉԻ». Սա նույնն է, որ գան, մեկի տուն ներխուժեն, խուզարկություն անեն, երբ տանտերը տանը չի կամ տանը մարդ չկա:

Որքան հիշում ենք, խուզարկությունը իրավական գործողություն է, որի մասին տեղեկացնում են տանտիրոջը, կամ եթե պետական կառույց է, դրա ղեկավարին, նրան ցույց են տալիս խուզարկության օրդերը, հիմքերը:

Ի՞նչ իմանաս, կարող է նախարարի կաբինետում քիմիական զենք «հայտնաբերեն», կամ 80-ականների հրթիռներ, ծայրահեղ դեպքում՝ 10 գրամ կանաչավուն զանգված:

Անահիտ Ավանեսյանի տեղը հրաժարական կտայինք, եթե նրան բանի տեղ չեն դնում, մի բան էլ փաստորեն գլխին սարքում են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ