...

Աղբի լվացումը՝ թվերով

Աղբի լվացումը՝ թվերով

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է. «Մայիսի 5-ի դրությամբ Երևանյան լճից տեղափոխվել է շուրջ 4500 մեքենա աղբ, որը կազմում է 8500 խորանարդ մետր: Մաքրման աշխատանքներից հետո լճի աջակողմյան հատվածում կկառուցվի հանգստի գոտի»:

«ՉԻ». Մարդիկ անմիջապես մաթեմատիկորեն հաշվել են, որ 4500 մեքենայով 8500 խորանարդ մետր աղբ հանելը նշանակում է, որ միջինը մեկ բեռնատարը տեղափոխել է 2 խմ-ից էլ պակաս աղբ: Այն դեպքում, երբ նույնիսկ ամենամիջին չափերի բեռնատարները, օրինակ՝ ԶԻԼ-ը, առնվազն մի 4 խմ աղբ կարող է տեղափոխել:

Մեզ փորձեցինք դնել իշխանությունների տեղը, տեսնենք՝ ոնց ենք լուծում մաթեմատիկական այս անհավասարությունը: Դե, գիտե՞ք, կարող է, այդ աղբը խոնավ է եղել, ինչպես Դոգն է ասում՝ ջրով ներծծված: Ուրեմն, ծավալը մնում է նույնը, բայց ավելի ծանր է դառնում: Այսինքն՝ նույն քաշն է ունենում, ինչ՝ 2 խմ չոր աղբը: Դարձավ 4: 

Բայց դա՝ ԶԻԼ-երի դեպքում: Իսկ եթե բեռնատարը ԿԱՄԱԶ է կամ MAN, ստեղ մի քիչ բարդ է: Կռուտիտի տեղը նեղանում է: Հա, լավ, ջոկած ա. էդ ԿԱՄԱԶ-ները աղբատար են եղել, ոչ թե՝ բեռնատար: Աղբատարների տարողունակությունը փոքր է: Եվ հետո, եթե աղբ է, աղբատարով պիտի տանեին, չէ՞: Վերջ, թեման փակվեց:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ