...

Ճանապարհորդ Հրաչը

Ճանապարհորդ Հրաչը

Անդրադառնալով արտասահմանյան ուղևորություններին՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է․ «Անցյալ տարի էլ հունիս-հուլիսին Ֆրանսիայում էինք, և ասեմ, որ բոլոր քաղաքներից ինչ-որ մի բան բերել եմ Երևան»։ 

Լավ է, իհարկե, որ դատարկ ձեռքերով չի վերադարձել։ Իսկ թե կոնկրետ ինչ է բերել՝ կարելի է պատկերացնել նրա պատմածից, ըստ որի՝ «օտարերկրյա քաղաքացիները Էյֆելյան աշտարակի մոտ տարբեր քաբաբներ ու տժվժիկներ են վաճառում, ակնոցների վաճառք են իրականացնում․․․»։ Մի խոսքով՝ մարդը փորձի փոխանակման էր գնացել։ Հուլիսին։ Փարիզ։ Վերջերս էլ Թեհրան էր մեկնել ու շատ տպավորվել, որ այդ քաղաքի մետրոն 144 կայարան ունի։ Իսկ Երևանում քաղաքապետարանի ենթակայության տակ ընդամենը 14-16 հասարակական զուգարան կա։ Կարճ ասած՝ շատ հետաքրքրասեր քաղաքապետ ունենք։ Մնում է հուսալ, որ փորձի փոխանակման հարցում շիլաշփոթ չի սարքի։ Օրինակ՝ չի որոշի, որ Երևանում պիտի 144 հասարակական զուգարան կառուցվի, որտեղ «տարբեր քաբաբներ ու տժվժիկներ կվաճառվեն», իսկ տեսարժան վայրերի մոտ անպայման պիտի ակնոցների վաճառակետեր լինեն․․․ 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   501 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ