...

Ահա թե ով է մեզ փչացնում

Ահա թե ով է մեզ փչացնում

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հայտարարել է. «Ալեն Սիմոնյանը թիրախավորված է, Մոսկվան մեր հոգին փչացնում է»:

«ՉԻ». Ախր մենք զգում էինք, որ էս վերջերս մեր հոգին մի տեսակ փչացել է: Սկզբում մտածում էինք, որ երևի կորոնավիրուսի հետևանքներն են, բայց հիմա արդեն ամեն ինչ հասկանալի է:
Իհարկե, Մոսկվան է իրական մեղավորը: Կյանքներս ուտում է, օր ու արև չի տալիս, առավոտից երեկո մտածում է, թե ոնց մեզ վերջնականապես փչացնի:

Ու այդ ամենը՝ չերեզ Ալեն Սիմոնյանի թիրախավորման: Գտել են մեր թույլ տեղը: Գիտեն, որ երբ Ալեն Սիմոնյանին թիրախավորում են, արանքում մենք ենք փչանում:

Թե չէ մինչև հիմա ենթադրում էինք, որ Ալենին ամենաշատը թիրախավորում է հենց Ալեն Սիմոնյանն՝ իր «հաջող» այցերով, գերիների մասին «հաջող» մեկնաբանություններով, Արցախյան հակամարտության վերաբերյալ «հաջող» հայտարարություններով, մեքենայի «հաջող» ձեռքբերումով, ասֆալտապատման «հաջող» գործարքներով: Չէ, ի՞նչ եք ասում: Սաղ Մոսկվան է անում: 

Թարսի պես, դեղատներում հոգու հակափչային անտիբիոտիկները վերջացել են:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1308 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ