...

Աջակից չէ, մուրազ է

Աջակից չէ, մուրազ է

Բաղրամյան պողոտայի ակտիվ ցուցարար, Քոչարյանի ջերմեռանդ պաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա գրում եմ իմ կարծիքը, որի հետ կարող եք չհամաձայնվել: Այս ֆուտբոլային հաղթանակները շատ տարօրինակ են, մի հավաքական, որ դարպասը չէր տեսնում ու պարտությունները մեծ թվերով էր, հիմա հաղթանակը հաղթանակի հետևից է տոնում: Չի կարող նման բան լինել ու վերջ, այս հաղթանակների հետևում թուրքերն են մեզ կերակրում ֆուտբոլային հաղթանակներով, որ մոռացության տան նիկոլին, նրա ազգադավ վարչախումբը, մեր ջախջախված բանակը, ինքնիշխանության կիսակորուստը և ծնկած պետությունը: Դուք ֆուտբոլով զբաղվեք, ու հաղթում ենք առանց Հենոյի, դա էլ է շատ կասկածելի»:

«ՉԻ». Կաղինյանը շատ լուրջ կասկածներ է առաջ քաշում: Թերևս պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, իսկ Կապառոսի ու հավաքականի ֆուտբոլիստների նկատմամբ քրեական գործեր հարուցվի՝ դավաճանության կասկածով: Հենոյին էլ պետք է պարգևատրել, որ չի մասնակցել ազգային դավաճանությանը:

Կաղինյանը դեռ բոլոր փակագծերը չի բացել: Հաջորդիվ նա կբացահայտի, որ ֆուտբոլը առաջացել է Անգլիայում, իսկ այդ երկրի ու Թուրքիայի սերտ կապերը գաղտնիք չեն: Բացի դրանից, Ջորջ Սորոսը ծնվել է Հունգարիայում, իսկ այդ երկիրը ո՞ւմ հետ է հարևան. իհարկե՝ Ռումինիայի: Այսպիսի պատահականություններ չեն լինում:

Ընդդիմության հանրահավաքներին առատորեն պիցցա ու լահմաջո է բաժանվում, մինչդեռ հոգեմետ դեղերը ժամանակին մատակարարելը պետք է առաջնային դառնա: Այսպիսի ևս մի քանի աջակից ու գրառում, և ընտրություններում «կրելը» կդառնա անիրականանալի մուրազ:

Ասում են, որ Քոչարյանը շատ մանրակրկիտ է մոտենում թիմի քասթինգին: Նման երևույթների ներթափանցումից հետո պետք է գրողի ծոցը ուղարկել ոչ միայն այս միավորին, այլ նաև քասթինգի պատասխանատուին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   902 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ