...

Վերջը Թելսելով են վաճառելու

Վերջը Թելսելով են վաճառելու

Ազգերի լիգայի անցումային փուլում մարտի 20-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայանալու է Հայաստանի և Վրաստանի հավաքականների միջև առաջին հանդիպումը: Տոմսերի վաճառքը դեռ չի սկսվել:

3 օր անց, մարտի 23-ին, Թբիլիսիում կայանալու է այս հավաքականների միջև պատասխան խաղը: Տոմսերի վաճառքը սկսվելուց մի քանի ժամ անց բոլոր տոմսերը սպառվել են:

«ՉԻ». Մի հատ խորացեք, էլի. Երևանի Հանրապետական մարզադաշտը տեղավորում է 15 հազար հանդիսական, բայց մինչև հիմա տոմսերի վաճառք չկա:

Իսկ Թբիլիսիի Պայչաձեի անվան մարզադաշտը տեղավորում է 55 հազար հանդիսական, ու արդեն տոմսերը վաճառվել են: 

Սա ցույց է տալիս կազմակերպչական աշխատանքների վրացական մակարդակի ու հայկական մակարդակի տարբերությունը: Սար ու ձոր: 

Ասենք ավելին. որ տոմսերի վաճառքը մեզ մոտ սկսեն, շիլաշփոթ է լինելու, ինչպես նախկինում արդեն քանիցս եղել է: Մինչև հիմա տոմսերի վաճառքի նորմալ գործող համակարգ չեն կարողանում գործարկել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ