...

Ակնոցներն ու գլխարկները ՔՊ-ին էլ են պետք գալու

Ակնոցներն ու գլխարկները ՔՊ-ին էլ են պետք գալու

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե ընդդիմադիրներն իրենց մեքենաները լավ էլ լիցքավորում են ադրբեջանական էժան բենզինով, բայց՝ դա անում են թաքուն, գլխարկ ու ակնոց դրած։

«ՉԻ»․ Մենք նախապես էինք զգուշացրել, որ իշխանությունները կարող են թաքուն տեսանկարահանել ադրբեջանական բենզինից օգտվողներին ու հետագայում դա օգտագործել որպես կոմպրոմատ, բայց խնդիրը միայն դա չէ։ Լրագրողը Հայկ Կոնջորյանին ասում է՝ փաստորեն ընկալում կա, որ հունիսի ընտրություններով որոշվելու է՝ Հայաստանը դեպի թրքացո՞ւմ է գնում, թե՞ դեպի Ռուսաստան, ՔՊ խմբակցության ղեկավարն էլ, այդ ընկալումը հերքելու փոխարեն ասում է՝ դրա պատասխանը տալիս են բենզալցակայանների հերթերը։ Այլ կերպ ասած՝ քանի որ բենզալցակայաններում հերթեր են, ուրեմն ժողովրդի մեծամասնությունը թրքացման կողմնակից է։ Ու հպարտությամբ էլ բացատրում է՝ «որովհետև կենցաղը հաղթում է»։ 

Ի դեպ՝ նույն հարցազրույցում նա անդրադառնում է նաև կուսակցությունների առաջարկած ծրագրերին ու հայտարարում, թե «դու կարող ես ունենալ հրաշալի և ազնիվ մարդիկ, ովքեր ունեն վատ ծրագիր, և կարող ես ունենալ խայտառակ վատ մարդիկ, ովքեր ունեն լավ ծրագիր»։ Ենթատեքստն այն է, թե գուցե ընդդիմության ծրագիրը մերինից լավն է, բայց ախր մենք լավ մարդիկ ենք, իսկ նրանք՝ վատ։ Ափսոս՝ պրն Կոնջորյանը չի նշում երրորդ տարբերակը, երբ «դու կարող ես ունենալ խայտառակ վատ մարդիկ՝ խայտառակ տխմար ծրագրով»։ Այդ հարցում պրն Կոնջորյանի կարծիքն իսկապես անգնահատելի կլիներ, որովհետև այդ տարբերակը նա ներսի՛ց գիտի։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   43 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ