...

Հայ աշխա՜րհ, փուչիկ աշխա՜րհ

Հայ աշխա՜րհ, փուչիկ աշխա՜րհ

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական Ինեսսա Շահնազարյանը խորհրդարանի տարածքում «փուչիկ փարթի» է կազմակերպել՝ նման կերպ նշելով իր ծննդյան 28-ամյակը:

«ՉԻ». Խորհրդարանում մի 120 պատգամավոր կա: Լավ, ընդդիմությանը հանեցինք, մի 80 իշխանական պատգամավոր: Յուրաքանչյուր պատգամավոր ունի օգնական: Շատերն ունեն երկու օգնական: Լավ, ընդհանուր 100 օգնական:

Էս բոլոր օգնականները մի գեղեցիկ օր ծնվել են: Եթե ծնվել են, ուրեմն ծննդյան օր էլ ունեն: Եթե ծննդյան օր ունեն, ուրեմն կարող են դա նշել խորհրդարանի տարածքում: Տարին 100 անգամ: Ու էս դեռ մենակ ծնունդները:

Բայց չէ՞ որ այդ օգնականները, բացի ծնունդից, նաև կնունք ունեն: Կարող են խորհրդարանի տարածքում կնքվել, տեղի փոքրիկ լողավազանում մկրտվել: 

Էս հլը՝ չհաշված հարսանիք, մեղրամիս, երեխայի ծնունդ, շատերը կարող են նաև «մատաղ-փարթի» անել: 

Այնպես որ, էդ փուչիկները շատ հեռու մի տարեք, ամեն օր պետք են գալու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   381 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ