...

Ալիևի գցած խայծը կուլ տվեցին

Ալիևի գցած խայծը կուլ տվեցին

Խնդիրը Գրիբոյեդովը չէ: Հայոց հազարամյա պատմությունը ճանաչում է բազմաթիվ օտարերկրյա տիրակալների, ղեկավարների, զորավարների և դիվանագետների, որոնք, գործելով ի շահ իրենց պետությունների, հընթացս նաև օգտակար են եղել հայերին: Գրիբոյեդովը նրանցից մեկն է, որը ղեկավարվելով իր կայսրության շահերով, հայերի համար արել է քայլեր, որոնք հետագայում նույնպես պետք է ծառայեին ռուսական պետության շահերին:

Խնդիրը Ալիևի լարած թակարդն ընկնելու մեջ է: Դեռ ամիսներ առաջ Ալիևը սկսեց բազմաքայլ մի կոմբինացիա, որն ուներ մի քանի թիրախ: Առաջինը՝ լարվածություն ստեղծել հայ-ռուսական միջպետական հարաբերություններում, խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հայկական համայնքի համար, ինչպես նաև լարվածություն ստեղծել Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ հաշվի առնելով, որ հանրության մի մասը Փաշինյանին ստիպելու է ավելի նախանձախնդիր կերպով պաշտպանել Նժդեհին: Իսկ դա չի կարող խնդիրներ չառաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: Ներկայումս ռուսական պրոպագանդան չափազանց ուշադիր է հետևում, թե ինչպես են վարվում ռուսական և խորհրդային հուշարձանների հետ հետխորհրդային և Արևելյան Եվրոպայի երկրներում:

Երկու ամիս առաջ, Ալիևը ԱՊՀ գագաթաժողովում պրովոկացիա արեց Նժդեհի թեմայով, բայց արժանացավ Նիկոլ Փաշինյանի կտրուկ հակահարվածին: Հատկանշական է, որ Պուտինը որևէ կերպ չհակադարձեց Փաշինյանին խիստ տոնի համար: Ի՞նչ արեց Ալիևը: Գտավ քաղաքային դումայի մարգինալ մի խեղկատակի, որը սև ներկ լցրեց Նժդեհի հուշատախտակի վրա:

Ներկայումս հայ-ռուսական հարաբերությունները փոխըմռնման փոքր քայլեր են անում 1.5 տարվա անվստահության շրջանից հետո: Ռուսաստանի ղեկավարության վերջին շրջանի հայտարարությունները փաստում են, որ նրանք այլևս միայն չեն լսում ու կարդում Հայաստանից եկող ռևանշիստների խնդրանք-պաղատանքները, թե հասեք-փրկեք՝ Հայաստանը հանում են ռուսական ազդեցության գոտուց:

Եվ ահա գտնվեց մեկը, որը կուլ տվեց Ալիևի գցած խայծը: Շահեն Հարությունյանը և հատկապես նրա հայրը պետք է հասկանային՝ ցանկացած արարքի արդյունքում՝ անկախ նրանից՝ շարժառիթը հայրենասիրությունն է, թե այլ քողարկված նպատակ, պետք է հայրենիքը չտուժի: Եթե քո գործողության արդյունքում հայրենիքը չի շահում, ավելին՝ կարող է տուժել, ուրեմն, քո արարքը, մեղմ ասած, հենց քո հայրենիքի դեմ է: Իսկ այն, որ Հայաստանը չի շահելու այս հարցի հետագա զարգացման արդյունքում, միանշանակ է:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ