...

Ամանորյա բոնուս․ իշխանության նոր սերիալը

Ամանորյա բոնուս․ իշխանության նոր սերիալը

Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան` «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կալանքի հարցով․ այս մասին տեղեկացրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հավելելով, որ իշխանությունը որոշում է կայացրել նախ Օհանյանին զրկել անձեռնմխելիությունից, ապա նաև կալանավորել պաշտպանության նախկին նախարարին: «Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ». ասված է թերթի հրապարակման մեջ։ 

Նման սցենարով իրադարձություններն այլևս հետաքրքիր չեն։ Խնդիրը, իհարկե այն չէ, որ Օհանյանը հրեշտակ է, պարզապես նոր Հայաստանում այլևս որևէ մեկը չի սպասում արդարադատության։ Որոշ շրջանակներ դեռ վրեժի ծարավ են, բայց ոչ արդարադատության։ Այն իրականացնելու համար առնվազն պետք է նախ նորմալ ու վստահելի դատական համակարգ ունենալ։ Մինչդեռ Փաշինյանի իշխանությունը հասցրել է հողին հանձնել արդարադատության «սատկած համակարգը»։ Եթե կա մի բան, որում այս իշխանության հմտությունը մեկից մեկ է, ապա դա թաղելն է։ Ամեն բան թաղում են, անգամ առաջին տիկնոջ մակարդակով են կոչ անում թաղել ցանկացած անկենդան հարաբերություն ու սկսել նորից։ Բայց հաշվի չեն առնում, ոչ մեռելածին իշխանության հետ նորի, այս դեպքում՝ արդարադատության հույս փայփայել կարող են միայն մտագարները։ Ասում են՝ իշխանությունները պատրաստվում են շքեղ ու շվայտ Ամանորին, իսկ դրա համար նախ պետք է մի լավ թուլացնել հասարակության նյարդերը՝ այս անգամ էլ հերթական նախկինին դատել-«սատկացնելու» արդեն հոգնեցնող սցենարով։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   502 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ