...

Ներկայացրեք, խնդրեմ, ո՛ղջ ցուցակը

Ներկայացրեք, խնդրեմ, ո՛ղջ ցուցակը

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանին որպես մեղադրյալ ներգրավելու թույլտվության համար միանգամից երեք միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողովին, սակայն Սեյրան Օհանյանին թույլ չեն տվել ծանոթանալ այդ միջնորդություններից մեկի բովանդակությանը, քանի որ այն հույժ գաղտնի է, իսկ պրն Օհանյանը հույժ գաղտնի տեղեկություններին ծանոթանալու «դոստուպ» չունի։

Փաստորեն մարդուն մեղադրում են, բայց թույլ չեն տալիս իմանալ, թե կոնկրետ ինչում են մեղադրում։ Նկատենք, որ այդ տրամաբանությամբ կարելի է մեղադրել ՀՀ ցանկացած քաղաքացու և անգամ ցմահ ազատազրկել՝ առանց բացատրելու, թե ինչի համար, որովհետև դա «հույժ գաղտնի» է։

Մյուս կողմից էլ՝ Սեյրան Օհանյանի հետաքրքրասիրությունը նույնպես կարելի է հասկանալ։ Գուցե մարդը մի քանի տասնյակ օրինախախտումներ է թույլ տվել և ուզում է ճշտել, թե հատկապես ո՞ր մեկի համար են իր նկատմամբ գործ հարուցել։ Այդպիսի պատմություն կա, չէ՞․ անգլիացին գիշերում է հինգ դուստր ունեցող ծանոթներից մեկի տանը ու հաջորդ օրը հեռագիր ստանում՝ «եթե Դուք ջենթլմեն եք, անցած գիշերվա Ձեր արածից հետո պարտավոր եք ամուսնանալ դստերս հետ»։ Եվ ստանում է պատասխան՝ «ես ջենթլմեն եմ, կոնկրետ որի՞ հետ պիտի ամուսնանամ»։ Հիմա Սեյրան Օհանյանն է․ բա չիմանա՞, թե կոնկրետ ո՛ր արածի համար է զրկվելու պատգամավորական անձեռնմխելիությունից։



 

ՎԱՐԿԱՆԻՇ

   868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ