...

Ամանորյա զեղչեր հողերը հետ բերելու համար

Ամանորյա զեղչեր հողերը հետ բերելու համար

ԱԺԲ անդամ Ժիրայր Սեֆիլյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Այո, Նախիջևանը մերն է լինելու»:

«ՉԻ». Հիմա արդեն պարզ է, թե էս մի ամսից ավել է, ինչու էին աժբ-ականները Գլենդելի ռեստորաններում փող հավաքում: Ընդ որում՝ պետք է խոստովանել, որ բավական հաշվենկատ են գործում:

Ինչպես գիտեք, աժբ-ականները Թուրքիան կործանելու համար 12 միլիոն դոլար են ուզում: Ցավոք սրտի, ամերիկյան ռեստորաններում վոյաժների ժամանակ գլենդելահայությունը քծիպություն է անում, այդքան փող առայժմ չի հավաքվում:

Դրա համար շեշտը դրել են Նախիջևանի վրա: Պարզ մաթեմատիկա է. 783 հազ. ք/կմ տարածքով Թուրքիան կործանելու համար պահանջվում է 12 մլն դոլար: Նախիջևանի տարածքը 5,5 հազ. ք/կմ է, այսինքն՝ Թուրքիայի տարածքից 142 անգամ քիչ: Հետևաբար, 142 անգամ ավելի քիչ գումար է պետք, որ Նախիջևանը մերը լինի: Իսկ դա կազմում է ընդամենը 85 հազ. դոլար: Ավելին ասենք, մինչև հունվարի 13-ը գործում են ամանորյա ճկուն զեղչեր, և մինչև այդ ժամանակը Նախիջևանը մեզանով անելու դեպքում զեղչերով, բանով այդ գումարը կկազմի 79.998 դոլար: 

Խնդալու գումար է: Եվս երկու հատ ռեստորանային ուտուշ-խմուշ, այդ գումարը կհավաքվի, և հաշվեք, որ Նախիջևանն արդեն մեր գրպանում է: Հետո կմտածենք Թուրքիայի մասին, վռազ չի:

Հալալ է: Բան չմնաց: Օրդուբադի կողմերն արդեն կարելի է էլիտար շենքի համար հողատարածք բրոնյա անել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ