...

«Անատոմիկի» բժիշկը մոտակայքում է

«Անատոմիկի» բժիշկը մոտակայքում է

«Եթե փաստի առջև կանգնեն բոլորը, հայրիկս կգա». Լևոն Քոչարյան:

«ՉԻ». Սա նույնն է, թե բժիշկը հիվանդի հարազատներին ասի՝ եթե փաստի առջև կանգնենք, «անատոմիկի» բժիշկը մոտակայքում է, հաստատ ձեռք կմեկնի:

Եղբայր, մի անգամ հայրիկդ եկավ, իսկ թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք: Այդ գալուց հետո է, որ այս վիճակում ենք: Մի անգամ Վազգեն Սարգսյանին համոզեց, որ գնա պետական հեղաշրջման, հիմա էլ Օնիկ Գասպարյանին եք համոզում գնալ կործանարար ճանապարհով:

Հայաստանում չկա ավելի բացասական վարկանիշով գործիչ. գալիս է, որ ի՞նչ անի: Մի միլիոն մարդ էլ արտագաղթի՞, որ դուք ձեզ երջանիկ զգաք:

Այն, որ Վազգեն Մանուկյանը զավեշտալի թեկնածու է, կասկած չի հարուցում, բայց դա ամենևին չի նշանակում, որ վատին կարելի է փոխարինել վատթարագույնով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1270 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ