...

Անցանք մոնղոլական տարբերակին

Անցանք մոնղոլական տարբերակին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախ-Ադրբեջան շփումներին, ասել է. «Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հարցում անմիջական մասնակից, բարձրացրել է ամենաբարձր մակարդակի, և հիմա Արցախն է որոշում ընդունում»:

«ՉԻ». Տեսնո՞ւմ եք: Երբեք Արցախն այսքան անկախ չի եղել, էս ո՞նց արեցին, որ դարձրին բանակցային կողմ: Հրաշք են պարզապես: Վերջին 30 տարվա բոլոր սխալները հմուտ դիվանագիտությամբ ուղղեցին: 

Ու շեշտում էլ է՝ Հայաստանի շնորհիվ: Երեկ հայտարարում էին, թե Արցախին բնաջնջման վտանգ է սպառնում, այսօր հայտարարում են՝ Արցախն ինքն է բանակցությունների մասնակից: Այսինքն՝ Արցախն ինքն է որոշում. բնաջնջվի՞, թե՞ ոչ:  

Ալեն Սիմոնյանի ասածը հայտնի անեկդոտն է հիշեցնում: Ասում է՝ աշխարհի ամենաանկախ երկիրը Մոնղոլիան է, որովհետև նրանից ոչինչ կախված չէ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ