...

Վախից քաշվածները

Վախից քաշվածները

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողին ասել է. «Մնայի՛ք և պայքարեի՛ք»:

«ՉԻ». Էս էն Ալեն Սիմոնյանն է, որը մինչև հեղափոխությունը Արցախում հերոսական պոզաներով սելֆիներ էր անում նռան հետ, գրում, թե Արցախը մեր հայրենիքն է, իսկ փոխզիջման մասին խոսողները համարյա դավաճան են, պետք է ընդհանրապես արգելել փոխզիջում բառն օգտագործել:

Բայց էս էն նույն Ալեն Սիմոնյանն է, որը մի քանի օր առաջ քիչ էր մնում վախից կաթված ստանար, երբ «սխալմամբ» ասաց «Արցախ», հետո վայրկենական իրեն սկսեց ուղղել. «Ղարաբաղ, Ղարաբաղ»: Սփրթնել, գույնը գցել էր:

Իսկ հիմա փոխզիջումների մասին խոսողներին դավաճան համարողը արցախցիներին մեղադրում է Արցախում չմնալու ու չպայքարելու մեջ: Էն արցախցիներին, որոնք հազարավոր զոհեր են տվել, մինչ Ալեն Սիմոնյանն այստեղ մազերն էր ժելեյում: 

Բա, վախը տենց բան է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ