...

Որը հարմար է, դա են ասում

Որը հարմար է, դա են ասում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Շենգավիթում նախընտրական քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Երևանի քարոզարշավը վերածել Արցախի հարցի քննարկման, ընդդիմության օրակարգն է, որը, կարծում եմ, ճիշտ չէ այս ընտրություններում. դա լրիվ ուրիշ բան է»:

«ՉԻ». Հետաքրքիրն այն է, որ երբ Ալեն Սիմոնյանը սա ասում էր, կողքին կանգնած Տիգրան Ավինյանն էլ երևանցիների հետ հանդիպման իր ելույթում հետևյալը ասաց. «Ամեն ընտրության ժամանակ Ադրբեջանը սահմանային լարվածություն է ստեղծում ու էս անգամ հախներից եկանք, դրա համար սենց կարճ տևեց. շատ կտրուկ պատասխան տվեցինք ու տվեցինք մեր հայկական զենքերով»:

Հիմա ուզում ենք հասկանալ. եթե Արցախի հարցը Երևանի ընտրություններում քննարկելը ճիշտ չէ, քանի որ դա մայրաքաղաքի քարոզարշավի հետ կապ չունի, ապա ի՞նչ կապ ունի սահմանում առկա լարված իրավիճակը նույն Երևանի հետ:

Կամ քարոզարշավում տեղական զենքերից խոսելը... կարո՞ղ է Երևանի ավագանին զենք է արտադրում, որ դրա մասին խոսում եք: 

Թե՞ Արցախից խոսելը նպատակահարմար չէ, քանի որ ասելիք չկա: Այ, եթե Արցախում հակառակորդի հախներից գայիք, ամեն օր չէ, ամեն ժամ էլ կխոսեիք, նույնիսկ ԺԵԿ-ի պետի ընտրություններում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   354 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ