...

Մոռացե՞լ եք

Մոռացե՞լ եք

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից»:

ՉԻ.- Բաա՜... տեսնում ե՞ք, ինչքան ուշադիր է հետևում ընդդիմության ցույցերին: Այնքան, որ ելույթներում Արցախ բառն է հաշվում, Արցախի դրոշներն է փնտրում: Ստատուս գրելու թեմա էր պետք:

Իրականում խորհրդարանի խոսնակը ծանր է տանում, որ ընդդիմությունը իրենց դաշտ է մտել և իրենց պես զգուշավոր է Արցախի թեմայի հանդեպ, փոխանակ ոչմիթիզական դիրքերից հանդես գա: Այսինքն, ընդդիմությունը պահում է իրեն այնպես, ինչպես հենց իրենք:

Իրենց հացին վայիս է լինում:

Բայց մեծ հաշվով, ինչքան էլ ծանր տանեք, Արցախը դուք եք հանձնել, թեման փակել, հիմա եկել, ընդդիմությանն եք մեղադրում, թե Արցախ բառը չեն օգտագործում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   445 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ