...

Աննախադեպ ցինիզմ

Աննախադեպ ցինիզմ

Նիկոլ Փաշինյանի սենսացիոն ինքնախոստովանությունների աղմուկի տակ կարծես անտեսվեց նրա այն հոխորտանքը, թե ինչպե՞ս է ոմանց լեզուն պտտվում ասել, թե իբր Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, չէ՞ որ 2022-ին նախատեսվում է այդ նույն Արցախին 144 միլիարդ դրամի աննախադեպ աջակցություն ցուցաբերել։

Ու մեկը չկար հարցներ՝ իսկ ինչո՞ւ է օգնությունն այդքան «աննախադեպ» ահռելի։ Գուցե պատճառն այն է, որ մինչև պատերազմը Արցախը պարզապես այդքան օգնության կարիք չունե՞ր, որովհետև այդքան ավերածություններ ու տեղահանվածներ չկային, մշակովի հողեր կային, գյուղատնտեսություն կար, զբոսաշրջություն կար․․․ Պատկերացնո՞ւմ եք՝ մեկը հարբած նստի ղեկին, մեքենան վթարի ենթարկի, ուղևորի ոտքերն անդամահատեն, վարորդն էլ պրոտեզների փողի մի մասը վճարի (ընդ որում՝ ոչ իր գրպանից) ու պարծենա, թե երբևէ որևէ վարորդ այդ մարդուն այդքան աջակցություն չի ցուցաբերել, հետևաբար՝ իրեն վարորդական իրավունքից զրկելու մասին խոսակցություններն անհիմն են, էլ չենք խոսում քրեական պատասխանատվության մասին։

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1309 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ