...

Արձանապետություն

Արձանապետություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը Վահագն Վիշապաքաղի և Տորք Անգեղի արձանները տեղափոխելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել. «Քննարկեք, հասկանանք՝ ոնց ենք այդ հարցը լուծում։ Կարծում եմ դրանք կարող են ավելի տեսանելի վայրում դրվել, քան այս պահի դրությամբ տեղադրված են»:

«ՉԻ». Սա հումոր չի: Մարդիկ արձանները տեղափոխելու հիմնախնդիրներով են զբաղված: Դե, եթե բան ու գործ չունեն, մեր կողմից մի հետաքրքիր առաջարկ անենք. Երևանի տարածքում տեղադրված բոլոր արձանները, հուշակոթողները, քանդակները հանել ու տեղադրել Հանրապետության հրապարակում:

Կարծում ենք՝ տեղ կանեն: Կարևորը, որ բոլոր արձանները տեսանելի վայրում կլինեն ու միանգամից մի տեղում, որ տուրիստները հավայի ժամանակ չծախսեն, էս արձանից էն արձան թռչկոտեն: Թե չէ էս ի՞նչ բան է. գնա, հասի Մասիվ, հետո իջի Բանվորի արձանի խաչմերուկ... օրը կկորչի:

Շատ լավ բան են մտածել: Էն Քրիստոսի Արձանն էլ կարելի է Շահումյանի արձանի տեղը դնել. Հրապարակից այնտեղ երկու ոտ բան է: 

Հ.Գ. Փաստորեն, մասիվցիները երկրորդ սորտի մարդիկ են, իրենց մշակույթ, էսթետիկա, տեսարժան վայրեր չեն հասնում:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   987 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ