...

Արդար չենք, էլի

Արդար չենք, էլի

ԱԺԲ անդամ Արա Պապյանը գրել է. «Այս երկու օրը ականատես եղա մի ահավոր երևույթի, որի գոյության մասին ենթադրում էի, բայց փաստեր չունեի։

Ուրեմն, գրեթե ամեն օր ֆեյք խոստումներ տվող վարչապետ ունեցողները (քանի որ դրանք չեն կատարվում), ֆեյք օրենքներ ընդունող խորհրդարան ունեցողները, (քանի որ դրանք ևս չեն կատարվում), ամեն օր ՀՀ քաղաքացու հարկերի հաշվին հանրայինից ֆեյք պրոպագանդա լսողներն ու լռողները, պատրաստ են աղմուկ ու ղժժոց բարձրացնել մի անշառ ու պարզունակ ֆեյք լուրի վրա։ Լուրի, որը տարածման վրա, ի տարբերություն վերը նշված օրինակների, հանրային ոչ մի լումա չի ծախսվել և հանրայնորեն վտանգավոր չէ»:

«ՉԻ». Հա բա տենց էլ ասա, որ Ռոնալդուի մասին ֆեյք լուրի վրա ոչ մի լումա չես ծախսել: Մենք էլ մտածում էինք՝ Կանադայի հատուկ ծառայությունների հատուկ պատվերն եք կատարում:

Ահավոր է, թե էս խեղճ մարդուն ինչ օրն էին/էինք գցել: Ամոթից գետինն ենք մտնում: Մարդը ձրի ռազմահայրենասիրական ֆեյք լուրեր է տարածում, ու մենք դա գնահատելու փոխարեն ղժժում ենք: Ծը, էէ՜հ, աշխարհ, աշխարհ, փուչ աշխարհ:  

Ֆսյո, հարցը փակվեց, անշառ լուր էր: 

Հա, իմիջիայլոց, հատուկ Արա Պապյանի համար թաքուն ասենք, որ էս երկու օրը Լիոնել Մեսին Մայամիում հանդիպելու է մայամիահայության հետ՝ քննարկելու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ժամանակացույցը: Օրն ու ժամը թող ինքը դիվանագիտական կանալներով ճշտի: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2455 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ