...

Իմացա՞ք՝ ինչ է ասել Էմինեմը

Իմացա՞ք՝ ինչ է ասել Էմինեմը

Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ միանում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի կոչին, այն է՝ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: «Ադրբեջանը ստորաբար է վարվում»,- ասել է Ռոնալդուն:

«ՉԻ». Չփորձեք այս հայտարարությունը գտնել աշխարհի առաջատար մարզական լրատվամիջոցներում, արաբական թերթերում, նույնիսկ CNN-ում: Բան դուրս չի գա:

Բանն այն է, որ Ռոնալդուն սա թաքուն է հայտարարել: Հույժ գաղտնի պայմաններում: Մենակ մի հոգու ականջին է շշնջացել: Հասկանալի է՝ ում ականջին. մեր կանադահայ վիլսոնագետ Արա Պապյանի: 

Բայց Արա Պապյանն ասել է. չէ, Կրիշ ջան, էս պիտի աշխարհով մեկ տարածեմ, ու Ռոնալդուի հայտարարությունը տեղադրել է իր էջում: 

Ընդհանրապես, Արա Պապյանի էջում դուք կարող եք ծանոթանալ այնպիսի տեղեկությունների, որոնք աշխարհում ոչ ոք չի տարածում: Որովհետև Արա Պապյանի չափ հայրենասեր չեն:

Դրա համար մենք էս Աժբլգճ-ականին թաքուն մի երկու բան հայտնենք, թող տարածի: Օրինակ՝ գիտի՞, որ Մբապեն հայտարարել է, թե Ֆրանսիայի հավաքականի կազմում Բաքու կմեկնի միայն Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհով:

Կամ լսած կա՞ք, որ Էմինեմը որոշել է համերգային շրջագայության մեկնել Վիլսոնի քարտեզում նշված հայկական քաղաքներով: Բա: Հարյուր տոկոս, Կանադայի քաղաքացիությունից զրկվենք, թե սուտ ենք խոսում:

Էլ չենք ասում այն մասին, որ Բայդենը կարմիր գծով Ալիևին սպառնացել է, թե «ականջներդ կկտրեմ, չոբանի շուն կսարքեմ»: Մենակ Պապյանն է համարձակվում այս փաստերը հրապարակել: Ապրի ինքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1495 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ