...

Արդեն իրենց առաջնորդին են կպնում

Արդեն իրենց առաջնորդին են կպնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։

Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել»:

«ՉԻ». Ինչ-որ բան է կատարվում մեր քաղաքական դաշտում, տեղյակ չենք: Իշխան Սաղաթելյանն է ինչ-որ նուրբ ակնարկներով կպնում նախկիններին, Անդրանիկ Թևանյանն ընդհանրապես բացահայտ խոսում է Նիկոլ Փաշինյան - Ռոբերտ Քոչարյան տնտեսական համագործակցության մասին:

Համենայն դեպս, վերջին շրջանում իշխանությունները նախկին պաշտոնյաներից ու օլիգարխներից ամենալավը Քոչարյանի հետ են լեզու գտնում: Իշխանության պահպանման գործում անուրանալի դերակատարման համար մենակ մի գործարքից 10-12 մլն դոլարի չափով գումար ստացավ Անդրանիկ Թևանյանի առաջնորդը: 

Այնպես որ, լրիվ համաձայն ենք պատգամավորի հետ. ներկաները նախկինների հետ մի ուրիշ ձև են լեզու գտել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ