Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է:
«ՉԻ». Հա, էդպես է, Նիկոլ Փաշինյանն էլ համաձայն չէ, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է:
Միանգամից Նիկոլ Փաշինյանին խնդրիր, թող նոր սահմանադրության մեջ ամրագրի, որ ընդդիմության առաջնորդը բացառապես Ռ. Քոչարյանն է: Մնացածները օրենքից դուրս ճանաչվեն ու հալածվեն:
Թե չէ համը հանում են, մարդուն լուսանցք են քշում: