...

Արտադրության ոլորտում անկում է գրանցվել

Արտադրության ոլորտում անկում է գրանցվել

2020 թվականի հունվար-հունիսին հանրապետությունում արտադրվել է 19 025 տոննա միս, ինչն ավել է նախորդ տարվա քանակից: Իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտադրած մսի ծավալը կազմել է 18 901.4 տոննա:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Անկում արձանագրվել է երշիկեղենի արտադրության ոլորտում 4.7 տոկոսի չափով:

Փոխարենը 10.8 տոկոսով ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները:

Այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաթի արտադրության ծավալներն աճել են 15.6 %-ով՝ կազմելով 3 մլն 995.9 հազար լիտր։

Ըստ հրապարակած տվյալների՝ հունիսի դրությամբ 15.9 %-ով ավելացել է նաև կաթնասերի արտադրության ծավալը: Եթե 2019 թվականի վեց ամիսներին հանրապետությունում արտադրվել է 73.1 հազար լիտր կաթնասեր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 84.7 հազար լիտր:

Հանրապետությունում արտադրվել է 7 մլն 792.3 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.6%-ով:

Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում արտադրվել է 13 մլն 253.6 հազար լիտր պաղպաղակ՝ 2018թ-ի համեմատ աճելով 9.1%-ով։

Նվազել են հացի արտադրության ծավալները: Նախորդ տարվա 136 626.9 տոննայի դիմաց ընթացիկ տարում արտադրվել է 135 283.4 տոննա:

Ի տարբերություն հացի՝ զգալի ավելացել է մակարոնեղենի արտադրությունը: 2019 թվականի հունիսին 2 430.5 տոննա է կազմել մակարոնեղենի արտադրանքը, իսկ ընթացիկ տարում՝ 3 703.3 տոննա:

Այս տարի կրճատվել է նաև ալկոհոլային խմիչքների արտադրանքը:

Առաջին կիսամյակում արտադրվել է 1 607.3 հազար լիտր օղի, լիկյոր և սպիրտային այլ խմիչք, իսկ անցյալ տարի՝ 2 029.4:

Կոնյակի, վիսկիի և գինու արտադրությունը ևս կրճատվել է:

2019 թվականի 5 744.5 հազար լիտր խաղողի գինու դիմաց, հիմա ունենք 3 921.6 հազար լիտր:

Ի դեպ, նվազում է արձանագրվել նաև սիգարետների արտադրությունում: Հունիսի դրությամբ սիգարետների, սիգարների, ծխագլանակների և համանման արտադրատեսակները ծխախոտից կամ դրա փոխարինիչներից 12 923.7 մլն հատ է արտադրվել, իսկ անցյալ տարի նույն ժամանակահատվածում՝ 14 754.0 մլն հատ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   875 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ