...

Թանկացումներ են եղել

Թանկացումներ են եղել

Մայիսին 2019 թվականի մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 % գնաճ, իսկ ապրիլի համեմատ՝ 0.2 % գնանկում: Բանջարեղենի շուկայում մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 3.7 %, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 5.0 % գնանկում:
Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:

Մսամթերքի շուկայում մայիսին 2019 թ. մայիսի համեմատ գրանցվել է 2.6 %, իսկ 2020թ. ապրիլի համեմատ` 0.3 % գնանկում: Թռչնամսի գները 2020 թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ նվազել են 13.2 %-ով, իսկ ապրիլի համեմատ՝ 3.6 %-ով:

Մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի և կակաոյի, յուղերի և ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.2-0.1 % գնանկում: Մրգի ապրանքախմբում մայիսին 2019թ. մայիսի համեմատ արձանագրվել է 13.8 %, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 5.3 % գնաճ:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում մայիսին անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 2.9 % գնանկում, իսկ ապրիլի համեմատ՝ 0.4 % գնաճ: Ձուն նախորդ ամիս թանկացել է 1.5 %-ով, իսկ նախորդ տարվա համեմատ էժանացել 16.0 %-ով:

Շաքարավազի դեպքում էլ նույն պատկերն է արձանագրվել: Նախորդ տարվա համեմատ գնանկում է եղել, իսկ ապրիլին՝ գնաճ:

Մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ համապատասխանաբար 11.9 % և 10.4 %, իսկ 2020թ. ապրիլի համեմատ՝ 1.9 % և 0.8 % գնաճ:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ ապրիլի համեմատ գրանցվել է 0.6 % գնանկում: 2020թ. մայիսին ապրիլի համեմատ հագուստի գները նվազել են 2.4 %-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 2.1 %-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 1.2 %-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.9 %-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.2 %-ով։

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4 %, դեղագործական ապրանքների՝ 0.6 %, ոսկերչական զարդերի՝ 0.8 %, մաքրող, լվացող միջոցների՝ 1.0 %, կահույքի և կահավորանքի՝ 1.5 % գնաճ։

Մեկ ամսվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 9.8 % և 15.4 % գնանկում: 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.1 % և 31.8 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.6 % և 26.6 %-ով։

Մատուցված ծառայությունների ոլորտում նախորդ տարվա համեմատ գրանցվել է 1.0 % հավելաճ, իսկ ապրիլի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ