...

Աճ ենք գրանցել

Աճ ենք գրանցել

2020 թվականի հունվար-հունիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 239,967.3 մլն դրամ, որը 1,7 %-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալների համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2020թ. երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները կազմել են 166,345․4 մլն դրամ, իսկ առաջին եռամսյակում՝ 73,621․9 մլն դրամ։

Առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներն աճել են 4,5%-ով, իսկ 2019թ. 4-րդ եռամսյակի համեմատ անկում է արձանագրվել մոտ 74%-ով։

Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ համախառն արտադրանքի աճը կազմել է ընդամենը 0,6%։

2020-ի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ համախառն արտադրանքի ծավալներն աճել են մոտ 166%-ով։

Այսօր, սակայն, սպառողներին հետաքրքրում են գյուղմթերքի որոշ տեսակների բարձր գները: Չնայած սեզոնին՝ մասնավորապես լոլիկի, պղպեղի գներն անհամեմատ թանկ են:

Մինդեռ ըստ պաշտոնական տվյալների՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված արտադրանքի գները հունիսին մայիսի նկատմամբ նվազել են 13,1%-ով։

Բուսաբուծության ոլորտում այդ անկումը կազմել է 23,3%, իսկ անասնաբուծության ոլորտում՝ 1,5%։
Խոստովանենք, որ բավական հետաքրքիր արդյունքներ են։

Գյուղատնտեսական ապրանքների գների անկում դիտվել է ամենուրեք։

Մասնավորապես, Արմավիրի մարզում անկումը կազմել է -31,5 %։ Մեծ անկումն արձանագրվել է Արարատում՝ -11,9 %։ Նվազագույն անկումը դիտվել է Շիրակի մարզում՝ -0,2 %։

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, բուսաբուծության ոլորտում 2020-ի հունիսին մայիսի համեմատ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված արտադրանքի գների աճ է դիտվել միայն Լոռու մարզում՝ 4,6%։ Մարզերի զգալի մասում գների փոփոխություն չի դիտվել։

Մեծ անկում է դիտվել Արմավիրի մարզում՝ -34,2 %։

Անասնաբուծության ոլորտում պատկերը այլ է։ Ամենամեծ անկումը դիտվել է Վայոց Ձորի մարզում՝ -3%, իսկ ամենափոքր անկումը՝ Շիրակի մարզում՝ -0,2 %։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ