...

Հաց ու միս քիչ է արտադրվում

Հաց ու միս քիչ է արտադրվում

Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են:

Այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 112 հազար 764.9 տոննա հաց, ինչը 2019-ի համեմատ նվազել է 1.2 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Նախորդ տարվա հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 114 հազար 175.7 տոննա հաց։
Դրան զուգահեռ 32.2 %-ով աճել է ալյուրի արտադրությունը։

Մասնավորապես, հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 79 հազար 903.9 տոննա ալյուր, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 60 հազար 435.5 տոննա։

Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա այս տարվա հինգ ամիսներին արտադրությունն աճել է 59.2 %-ով՝ կազմելով 3 հազար 202.8 տոննա։

Առաջին 5 ամիսներին խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այսպես․ այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 7 919.3 տոննա խոշոր եղջերավոր կենդանիների միս, նախորդ տարվա 8 341.1 տոննայի փոխարեն։

Նվազել է նաև խոզի և ոչխարի մսի արտադրությունը՝ համապատասխանաբար 7,8 և 4,7 տոկոսով։ 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին արտադրվել է 1 613.8 տոննա խոզի միս՝ նախորդ տարվա 1 695 տոննայի փոխարեն, իսկ ոչխարի մսի արտադրությունը այս տարվա 5 ամիսներին կազմել է 1 114.8 տոննա, նախորդ տարվա 1 169.3 տոննայի փոխարեն։

Աճ է գրանցել թռչնամսի արտադրությունը՝ 11,5 տոկոսով գերազանցելով նախորդ տարվան։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին թռչնամսի արտադրությունը կազմել է 5 345.7 տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 4 793.0 տոննայի փոխարեն։

Կրճատվել են երշիկեղենի արտադրության ծավալները՝ նախորդ տարվա համեմատ 10,1 տոկոսով։ Ընթացիկ տարում երշիկեղենի արտադրությունը կազմել է 4 373.9 տոննա՝ նախորդ տարվա 4 862.9 տոննայի փոխարեն։ Էական աճ են գրանցել կիսապատրաստված մսի (2015 %) և շոգեխաշած մսի (142.7 %-ով) արտադրությունները։

ՎԱՐԿԱՆԻՇ

   655 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ