...

Միայն բենզինն է էժան. ապրուստը կորոնավիրուսի ժամանակ

Միայն բենզինն է էժան. ապրուստը կորոնավիրուսի ժամանակ

Ապրիլին հանրապետությունում միայն սննդամթերքի գները չեն զգալի աճել: Ոչ պարենային ապրանքները ևս թանկացել են:

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ ապրիլ ամսին մարտի համեմատ 0.6 %-ով թանկացել են ոչ պարենային ապրանքները:

Իսկ ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.1 % գնաճ: 
Ապրիլին մարտի համեմատ մաքրող, լվացող միջոցների գներն աճել են 0.6 %-ով, դեղագործական ապրանքներինը՝ 0.9 %-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 1.0 %-ով, հագուստինը և տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 5.2 %-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է վառելանյութերի և քսանյութերի՝ 2.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի` 1.6 %, խոշոր կենցաղային սարքերի՝ 1.1%, գրասենյակային պարագաների՝ 0.4 % գնանկում: 

Արտակարգ դրության ժամանակ նվազել են բենզինի և դիզվառելիքի գները:

Ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 17.1 % և 9.2 % գնանկում: 2020թ. ապրիլին 2019թ. ապրիլի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 21.5 % և 17.0 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 20.8 % և 13.2 %-ով։

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակ, պարզվում է, գնային տատանումներ են եղել նաև մատուցվող ծառայությունների սակագների դեպքում: Մատուցված ծառայությունների ոլորտում ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.1 % հավելաճ, իսկ մարտի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1063 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ