...

Ասա, ո՜վ իմ հայելի

Ասա, ո՜վ իմ հայելի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, որ լավ նախարար է. «Հենց փոխեմ իմ եզրահանգումը, հրաժարական կտամ»:

«ՉԻ». Հիշում ենք, թե ինչպես էր Անահիտ Ավանեսյանը մասնակցում Մարտունու բժշկական կենտրոնի բացման արարողությանը, Փաշինյանի մոտ գլուխ գովում, թե տարածաշրջանի առողջապահական հարցերը համարեք լուծված, թույն բժշկական կենտրոն է, նորագույն տեխնիկայով, բանով:

Այդ կենտրոնը այդպես էլ մնաց թղթի վրա: Դրա համար էլ Անահիտ Ավանեսյանը շատ լավ նախարար է: Իհարկե, նախարարի կենսագրության մեջ այսպիսի «փայլուն» էջեր շատ կան, բա ո՞նց չասի՝ իրենից լավը չկա: 

Թե ասա, էդ որ նախարարն է երբևիցե ասել, թե վատ է աշխատում: Առավել ևս, որ մեկն է խոստովանել, որ իր պաշտոնին չի համապատասխանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   385 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ