...

Կիսի, գնա

Կիսի, գնա

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով Տավուշում Ադրբեջանին տարածքներ տալու հարցին, թե պատրա՞ստ է կառավարության և վարչապետի հետ պատասխանատվությունը կիսել, ասել է. «Միանշանակ, իհարկե։ Այն, ինչ քաղաքականություն իրականացվում է. համահունչ է իմ անձնական կարծիքին»:

«ՉԻ». Է՜, բալամ, բա քո նմաններն ե՞ն հետո կանգնելու ու հայտարարելու, որ այս իշխանությունների հետ որևէ կապ չունեն, չեն իմացել, ընդհանրապես տարածքներ տալիս տանը սուրճ խմելիս են եղել:

Հիմա ճար չունի, ասում է: Սովետի ժամանակ ասում էին, թե այլակարծության ամենալավ ամբիոնը խոհանոցն է, որտեղ մարդ ասում է այն ամենը, ինչ մտածում է: 

Հիմա այս նախարարները, որ այսպես պատասխանատվություն կիսելուց են խոսում, պատկերացնում ենք, թե խոհանոցում ինչեր են ասում: 

Քանի շուտ է, թռեք, դա մեղմացուցիչ հանգամանք է դիտվելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ