...

Ասել ես, մինչև վերջ ասա

Ասել ես, մինչև վերջ ասա

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է. «Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին»:

«ՉԻ». Մի շտապեք զարմանալ, որ Գևորգ Դանիելյանը որոշել է մեջբերումներ անել Տեր-Պետրոսյանի հոդվածներից, «Պատերազմ, թե՝ խաղաղությունից», փուլային և փաթեթային լուծումների տարբերության վերաբերյալ վերլուծություններից:

Որովհետև անհասցե է գրել: Պարզ չէ, թե ում է ասում: Եվ պարզ չէ՝ ինքը հասկացե՞լ է վերջապես, թե որն է փուլայինի և փաթեթայինի տարբերությունը: 

Հակառակ դեպքում թող հստակ նշեր, որ խոսքը վերաբերում է ընդդիմությանը, որը, մերժելով արժանապատիվ խաղաղությունը, վարի էր տալիս Հայաստանն ու Արցախը, և իշխանությանը, որը, մերժելով արժանապատիվ խաղաղությունը, վարի է տալիս Հայաստանն ու Արցախը: 

Թե չէ ստացվում է, որ գոյություն ունեն ինչ-որ գերբնական ուժեր, որոնք չուզեցին ՓՈՒԼԱՅԻՆ ու ստացան ՓԱԹԵԹԱՅԻՆ: 

Գոնե մի անգամ ա-ն ասում եք, մի նեղվեք, բ-ն էլ ասեք: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1268 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ