...

«Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻՆ, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ․․․»

«Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻՆ, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ․․․»

ՀՀ Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառման սկիզբը խոստումնալից էր․ «Դաժան ճակատագրի հեգնանք՝ չուզեցիք ՓՈՒԼԱՅԻն, կստանաք ՓԱԹԵԹԱՅԻՆ, բայց արդեն այնպիսին, որում անգամ ակնարկ չի լինի Արցախի մասին»։

Ի՞նչ է սա, գուցե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցը զղջման տվայտանքնե՞ր ունի։ Գուցե ափսոսում է, որ 1998-ին թիմով մերժել են Արցախի խնդրի կարգավորման փուլային տարբերակը՝ պնդելով, թե գերադասում են փաթեթայի՞նը։ Ո՛չ, իհարկե, ո՛չ, զղջումը մերը չէ։ Հայ մտավորականն այդպիսի անարժեք բաների հետ կապ չունի։ Գրառման շարունակությունն ամեն ինչ տեղը գցեց․ «․․․«փաստերով» կապացուցենք, որ դեռ վաղուց իբր նախկիններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այն «ընկալմամբ», ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը պետք է պահպաներ սոսկ իր հայկականությունը Ադրբեջանի կազմում, ոչ ավելին, ուստի «նոր» պահանջները հղի են մեծ վտանգներով»։ Ինչպես հասկացաք, Գևորգ Դանիելյանը փուլային տարբերակ մերժող է կարգել ներկա իշխանությանը։ Այնինչ բնավ ապացուցման կարիք չունի, որ «ներկաները» «նախկինների» օրգանական շարունակությունն են առնվազն արցախյան խնդրում։ «Նախկինները» չուզեցին Լևոն Տեր-Պետրոսյանի փուլային տարբերակը, «ներկաները» մերժեցին Սերժ Սարգսյանի կետը՝ առաջարկելով սեփականը։ Եվ իսկապես ստացվեց ճակատագրի հեգնանք։ 

Կրկնենք՝ ապաշխարանքի ոչ մի նշույլ չկա։ Լա՛վ, թողնենք ապաշխարանքը։ Ախր այսպես գրողը գիտնական է, իրավաբան։ Ինչպե՞ս է կարողանում խախտել իրերի պատճառահետևանքային կապը։ Այսպես։ Կարողանում է։ Գուցե նաև սրա՞ համար է ճակատագիրը մեզ դաժանորեն հեգնում։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ