...

Ասելիք չկա՞ր

Ասելիք չկա՞ր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ամանորյա տոների առթիվ, որտեղ մասնավորապես նշված է. «Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը»:

«ՉԻ». Եթե ուղերձը թարգմանենք, ապա կարելի է հասկանալ, որ ներկա պահին հայ-ռուսական հարաբերությունները ճահճային վիճակում են:

Որպես կանոն՝ պաշտոնական այցերի ընթացքում ձեռք են բերվում կոնկրետ պայմանավորվածություններ, կնքվում են պայմանագրեր՝ տնտեսական, քաղաքական, տարբեր ծրագրեր են իրականացվում... Թե որ լինեին, ՌԴ նախագահը դա անպայման կընդգծեր:

Իսկ Պուտինն անթաքույց նշում է, որ ամբողջ տարվա կտրվածքով ինչ-որ ուղղվածություն է ամրագրվել: Այսինքն՝ զրուցել են, բարի նպատակներով փոխանակվել: Ու ոչ մի խոսք Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի, Լաչինի միջանցքի, հայ-ռուսական ռազմական համագործակցության, նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերի իրականացման մասին: 

Տարին այսպես է փակվում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   424 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ