...

Աշնանային զեղչերը մոտենում են

Աշնանային զեղչերը մոտենում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական նշանակություն ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար. «Մենք հնարավոր ամեն ինչ կանենք՝ միջանցքի բացումը մոտ ժամանակներում ապահովելու համար․ մեքենաներն ու գնացքները Բաքվից անմիջապես կհասնեն Կարս»,- ասել է Էրդողանը։

«ՉԻ». Բայց դուք ի՞նչ պիտի անեք. հենա մերոնք հնարավոր ամեն ինչ անում են, որ այդ միջանցքը բացվի: 

Հլը մի բան էլ արագացնում են: Ում հետ պետք է լեզու գտնել, թշնամանում են, ում հետ պետք է զգույշ լինել, աքլորանում են: 

Նոր բրենդ ենք դարձել աշխարհում. «Էստի համեցեք»: Երկիրը ոնց որ «սեքոնդ հենդ» լինի, ով ինչ կարում է, էժանով կամ էլ ձրի տանում է: Շտապեք օգտվել աշնանային զեղչերից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ