Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրել է. «Ավարտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը։
Գիրքը ՄԱԿ-ի կառուցվածքը փոխելու, Անվտանգության Խորհուրդի մշտական անդամների իրավունքները վերանայելու, կազմակերպությանը մեր ժամանակների մարտահրավերներին արձագանքելու իրական գործիքակազմով օժտելու մասին է»։
«ՉԻ». Ինքնակրթման ռեպերտուարը լրիվ փոխվել է: Բայց պրոցեսն արագացնելու համար խորհուրդ կտանք նաև հետևյալ գրքերը կարդալ:
Օրինակ՝ Քեմալ Աթաթուրքի «Ելույթ» գիրքը: 1927 թվին նրա ծրագրային ելույթի ժողովածուն է, պետք է կարդա, որ իմանա, թե թուրքերի առաջնորդը ինչ ապագա է խոստացել:
Անպայման պետք է կարդա Հեյդար և Իլհամ Ալիևների ելույթների, հոդվածների ժողովածուները: Շատ հետաքրքիր մտքեր են հայտնել պետության, ադրբեջանական ազգի ու համաշխարհային քաղաքականության մասին:
Եվ իհարկե, միանշանակ, անխոս, ծերից ծեր պետք է կարդա Սափարմուրադ Նիյազովի «Ռուհնաման»: Էնքան բան կսովորի այդ գրքից, որը համարվում է թուրքմենների բարոյական սահմանադրությունը: Նիկոլ Փաշինյանը հետո կարող է մեր Սահմանադրությունը փոխելիս դա հայաֆիկացնել, ազգի հայր-առաջնորդ դառնալու այբուբենը անգիր անել: