...

Աշխարհի ամենալավ գործը

Աշխարհի ամենալավ գործը

Արտակարգ և լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ ներկայումս առկա է Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու 12 ամիս տևողությամբ և չորս կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որն Ադրբեջանի իշխանությունը փոխանցել է Հայաստանի իշխանությանը, վերջինս էլ այն փոխանցի Արցախի իշխանություններին:

Այս առթիվ Aravot.am-ի հարցման ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ասել է. «Բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական անդրադարձ եղել է և այս պահին հավելյալ ասելիք չկա»:

«ՉԻ». Բայց լավ գործ է վարչապետի մամուլի խոսնակի գործը: Գտած գործ է: Իրեն ինչ հարցնում են, ինչի մասին հարցնում են, մենակ մի բան է պատասխանում. «Այս պահին ասելիք չկա»:

Դրա համար արժե՞ այս հաստիքն ունենալ, աշխատավարձ, պարգևավճար տալ: Էս մի ամիսուկես է ոնց որ, որ Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի խոսնակ է: Մինչև այդ, մի երկու տարի խոսնակ չկար: Տարբերությունը ո՞րն է: 

Առանց խոսնակի էլ ասելիք չկար, խոսնակով էլ ասելիք չկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   407 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ