...

Իշխանության տրնգին Գյումրիում


Վարդան ղուկասյանների ֆենոմենը

Ծանր շաբաթ ստացվեց իշխանությունների համար: Փարաքարում պարտվեցին: Լավ չի: Որ հանկարծ իրավիճակը փոխվի, Հայաստանից թռնելու ճանապարհը կարող է փակ լինի: 

Իսկ Գյումրի՞ն: Բա դու 7 տարի իշխանություն լինես, ճոռոմ-ճոռոմ հայտարարես, թե կրիմինալը վերացնելու ես, որ մինչև 2050 թիվը գողական բարքերը վերացնելու ես, եվրոպական երկիր ես սարքելու, բայց երկրի երկրորդ քաղաքում պարտվես Վարդանիկի՞ն: 

Հա, ինչքան ուզում եք ասեք, թե ամենաշատ ձայնն եք հավաքել, բայց Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ դարձնելու տրյուկն այս անգամ ավելի բարդ է լինելու: Չնայած, այնտեղ էլ Վարդան Ղուկասյան կար, էլի շատ ձայն հավաքեց, պարզապես դոգ դուրս եկավ:

Մարտունը մարտի չգնաց

Ինչ սյուռ պատկեր էր: Ամեն ինչ կախված էր Մարտուն Գրիգորյանից: Ընտրություններից հետո երեք օր ձայն չէր անում: Վարդանիկի ընտրվել-չընտրվելը կախված էր նույն այդ Վարդանիկի ոխերիմ թշնամուց: Քոչարյանականները լռության այդ երեք օրում Մարտուն Գրիգորյանի հասցեին ինչ քֆուր ասես, որ չէին տալիս: Էլ սուտի գողական, էլ փռչոտ, էլ Նիկոլի սպասարկու: 

Խեղճ Մարտունն էլ երկընտրանքի մեջ էր: Քաղաքականով պրոբլեմ չուներ, բայց գողականով «պրիզնատ» գալ Վարդան Ղուկասյանին, այ էդ մեկը համը հանում էր: Չգիտենք, ինչ բազարներ են գնացել այդ երեք օրում, բայց վերջը հանձնվեց: 

Բայց Վարդան Ղուկասյանը թող շատ վեր-վեր չթռնի: Հենա, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն արդեն զգուշացրել է Վարդան Ղուկասյանին. «Ու Աստված չանի՝ մեկի գլխից մազ ընկնի»: 

Պահ-պահ-պահ: Մինչև հիմա Վարդան Ղուկասյանի պատճառով հարյուրավոր մարդկանց գլխից մազ է ընկել, ի՞նչ եք արել, որ հիմա անեք: Յոթ տարի ժամանակ եք ունեցել, անեիք: 

Մարդկանց մազերի համար են մտահոգվել: Հազարավոր զինվորներ, որոնք ձեր քյալլագյոզության արդյունքում զոհվել են, էդ հե՞չ, մազերը մե՞ջ: Ավելի լավ է, ծպտուն մի հանեք: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ