...

Աշխարհի լավագույն աշխատանքը

Աշխարհի լավագույն աշխատանքը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Իրաք, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։

«ՉԻ». 2009 թվականին Ավստրալիան հայտարարեց աշխատանքի թափուր հաստիքի մասին, որի համար հայտ ներկայացրեց մոտ 50 հազար մարդ: Ու դա ճանաչվեց աշխարհում լավագույն աշխատանքը: 

Հաղթողը 6 ամիս պետք է աշխատեր Համիլթոն կղզում: Նրա միակ գործն այն պետք է լիներ, որ կղզու մասին պարբերաբար տեսանյութեր տարածեր սոցցանցերում: Մի խոսքով՝ վիդեոբլոգերություն աներ: Կլոր տարին արև, տաք, բարձր աշխատավարձ, ընտիր ծովափեր, բարձրակարգ քոթեջներ, աշխատողը պիտի օրվա մեջ մի երկու ժամ ֆռֆռար, լայվով ցույց տար, թե ինչ լավ տուրիստական տեղ է այդ կղզին: Ու վերջ:

Բայց հիմա արդեն աշխարհի լավագույն աշխատանքը կարելի է համարել ՀՀ նախագահի գործը: Հա, բա ի՞նչ: Օրվա մեջ մի երկու ժամ ինչ-որ թղթեր է ստորագրում, բարձր աշխատավարձ ստանում, պարգևավճար, սոցփաթեթ, մնացած ժամանակ էլ աշխարհով մեկ ֆռֆռում է, հետո տեսանյութերով ներկայացնում, թե ինչքան կարևոր գործերով է զբաղված: 

Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանը խելոք լինի, ՀՀ նախագահի պաշտոնն էլ աճուրդի կդնի: Գնորդը հաստատ տասնապատիկ ավելի շատ փող կտա, քան էն զրոներով համարանիշի համար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1239 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ