ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է. «Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս և ավել սահմանին զոհ չունենք։
Վերջին 5 տարում միջին տնտեսական աճը եղել է 7.9%, ինչն աշխարհի լավագույն ցուցանիշներից է։
Վերջին 7 տարում Հայաստանում ստեղծվել է 300 հազարից ավել նոր գրանցված աշխատատեղ։
Խաղաղություն է»:
«ՉԻ». Նու, Վահագն Ալեքսանյանը Նյու Վասյուկիի ավելի շատ կետեր է ներկայացրել, բայց թողել ենք սրանք:
Բայց հարցը սա չէ: Մի հատ ուրիշ Վահագն, Խաչատուրյան ազգանունով, մինչև Փաշինյանի մոտ անգլիական թագուհի աշխատելը հայտնի էր որպես տնտեսագետ: Պարբերաբար անդրադառնում էր Հայաստանի տնտեսությանը, զեկույցներ էր հրապարակում՝ թվերով, վիճակագրական տվյալներով:
Այ, թող ինքն ասի՝ սա ի՞նչ տնտեսական աճ է, եթե բնակչության գնողունակությունն ընկնում է: Ո՞նց է ստացվում, որ բոլոր ապրանքները անընդհատ թանկանում են: Թող ասի, օրինակ, 50 հազար դրամով 2018-ին ինչ կարելի էր գնել, ու հիմա: Կաթնամթերքը, հացը, ծխախոտը... առնվազն կրկնակի թանկացել են:
Թող ասի, դրամի արժևորումը Հայաստանի արտահանող ընկերություններին օգո՞ւտ է, թե՞ վնաս: Իհարկե, վնասներ են կրում ու ահռելի: Արտահանման հերն անիծում է: Սրա հետ կապված միլիոն անգամ հենց ինքն է խոսել:
Սպասում ենք, թող ասի: Իհարկե, սկզբից թող հաց ուտի, սոված է, հետո կուշտ փորով պատասխանի: