...

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Աստղերը հուշում են. Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյան. Կենդանակերպի նշանը` Մանղալոիդ

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի իմաստուն իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կառաջարկեք ընդդիմության ակցիան տեղափոխել Ալավերդյան փողոց՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ ՀՅԴ-ն պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած ուժի հետ, որը կարող է հաղթահարել խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը:

Չորեքշաբթի օրը հպարտությամբ կնշեք, որ ձեր շնորհիվ է մինչև հիմա օրակարգում Հայկական հարցը, Սևրի ու Կարսի պայմանագրերը, Արցախի հակամարտությունը:

Հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանին դատի կտաք ՀՅԴ-ի հեղինակային իրավունքները խախտելու և 44-օրյա պատերազմում 1920թ. հայ-թուրքական պատերազմում դաշնակցական կոնսպեկտներից օգտվելու համար:

Ուրբաթ օրը ձվի և խոզի մսի գները երեք անգամ կթանկանան. ստիպված կլինեք մանղալները հանել և հայտարարել փողոցի ապաշրջափակման մասին: 

Շաբաթ և կիրակի օրերին զբաղվեք ինքնազարգացմամբ և կարդացեք «Հարյուր տարվա մեկուսացում» գիրքը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ