...

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աստղերը հուշում են. Աղվան Վարդանյան

Աղվան Վարդանյան. Կենդանակերպի նշանը` Մկնառնետ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի լիրիկական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը կգլխավորեք Ռոբերտ Քոչարյանի նախընտրական քարոզարշավը՝ «Հայաստանը Ալբանիա է և վերջ» կարգախոսով:

Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ մանկատների հաշվին հարստանալը զուտ տեսական բնույթ ունի, բայց ոչ երբեք՝ լսողական:

Չորեքշաբթի օրը «Կոնգրես» հյուրանոցում կմասնակցեք «Ժեխից ժեկ Հայաստան» գլոբուսի շնորհանդեսին:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի դեսպանը կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ. կատաղության նոպա, ջղաձգումներ, եղունգների իսպառ կրծոտում:

Ուրբաթ օրը Բաղրամյան պողոտայի թիվ 1 վրանում գիշերը կանցկացնեք Վազգեն Մանուկյանի հետ. ռոմանտիկ հիշողություններ, ռոմանտիկ զրույցներ և ռոմանտիկ այլ բաներ:

Շաբաթ և կիրակի օրերը շարունակեք անցկացնել հոգեհարազատ միջավայրում. անհոգ եղեք, աստղերը չեն սառեցնի ձեր անդամությունը: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   588 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ