...

Աստղերը հուշում են. Ռուբեն Ռուբինյան

Աստղերը հուշում են. Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյան. Կենդանակերպի նշանը` Մանրաձաձան

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հուժկու իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Վազգեն Մանուկյանը կոչ կանի ձեզ կախել. երեկոյան բլոտի սաստավ կհավաքեք: 

Երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ կապիտուլյանտների հետ պետք է վարվել պատերազմի օրենքներով. երեկոյան շարիկ գլորելու խաղում ռեկորդային 1874 միավոր կհավաքեք:

Չորեքշաբթի օրը Էդմոն Մարուքյանը կահազանգի, որ իշխանությունները GPS-ով նոր տարածքներ կարող են տալ. երեկոյան Սուպերմարիոյով 7-րդ լևելը կանցնեք:

Հինգշաբթի Քոչարյանը կազդարարի ընտրություններին մասնակցելու, նոր իշխանություն ձևավորելու և Նիկոլին նստացնելու մտադրության մասին. երեկոյան հպարտորեն սելֆի կանեք «Անվախ աղջկա» արձանի հետ:

Ուրբաթ օրը Լևոն Տեր-Պետրոսյանը երեքտողանոց ակնարկ կհրապարակի. կապշեք նման նագլիությունից, խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրեք՝ դատապարտող բանաձև ընդունելու համար, ֆեյսբուքում չորս ստատուս կգրեք, խորհրդակցություն կանցկացնեք խորհրդարանական խմբակցությունների հետ, կհանդիպեք Տոգոյի դեսպանի հետ, իսկ երեկոյան կհայտարարեք, որ թավիշի վերջն եկել է:

Շաբաթ և կիրակի օրերին զբաղվեք ապշանքի հետևանքների վերացմամբ. ֆեյսբուքի աստղ կդառնաք:

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ