...

Աստղերը հուշում են. Ավետիք Իշխանյան

Աստղերը հուշում են. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան. Կենդանակերպի նշանը՝ Չուչունդրա

Այս շաբաթը կանցնի պատմական խրոխտ էքսկուրսների և հզոր բացահայտումների նշանաբանի ներքո:

Երկուշաբթի օրը Սորոսի գրասենյակը կմերժի ձեր՝ գրանտ ստանալու հերթական բիզնես-պլանը. կհայտարարեք, որ երկիրը գտնվում է ջհուդա-թուրքա-սորոսական ուժերի ձեռքում:

Երեքշաբթի օրը Սորոսի գրասենյակը կբավարարի ձեր՝ գրանտ ստանալու դիմումը. կհայտարարեք, որ երկիրը գտնվում է ջհուդա-թուրքական ուժերի ձեռքում:

Չորեքշաբթի օրը գործնական հանդիպում կունենաք Հրաչյա Հակոբյանի հետ. կքննարկենք առաջատար աներձագների ակումբ բացելու հեռանկարները: 

Հինգշաբթի օրը կբացահայտեք, որ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում հաղթանակները որևէ կապ չունեն հայերի հետ. 50 տոկոսը Վազգեն Մանուկյանի շնորհքն է, 49 տոկոսը՝ Ելցինի, 1 տոկոսը՝ Սորոսի:

Ուրբաթ օրը աչքի տակով կանցկացնեք Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գիրքը. ահագին բան կիմանաք ձեր մասին:

Շաբաթ-կիրակի օրերին փորձեք ընդհանուր կապ գտնել մարդու իրավունքների և «Մայն Կամպֆի» միջև. վստահ ենք, դա ձեզ կհաջողվի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1494 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ